Առուշ Առուշանյանի գործով Վերաքննիչ դատարան ներկայացրած պաշտպանի բողոքը կքննի դատավոր Մնացական Հարությունյանը
Գորիսի նախկին համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առուշ Առուշանյանի գործով Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 2-ին, ժամը՝ 16:00-ին։
Դատավոր Մնացական Հարությունյան»։