Բելգիայի դատախազությունը հետաքննություն է սկսել մի շարք քաղաքներում ջրհեղեղի վերաբերյալ
Բելգիայի դատախազությունը հետաքննություն է սկսել մի քանի քաղաքներում տեղի ունեցած ջրհեղեղների վերաբերյալ, որոնց հետեւանքով զոհվել է 37 մարդ, հայտնում է Reuters-ը:
Լիեժ քաղաքի դատախազությունը հայտնել է, որ հետաքննության անցկացման համար քննիչ դատավոր է նշանակվել, որի ընթացքում կպարզվի՝ կա՞ որեւէ հիմք նախազգուշական միջոցների չկատարման հետեւանքով որեւէ մեկին սպանության մեջ մեղադրելու համար:
Ջրհեղեղից տուժած հազարավոր բնակիչների դժգոհության ֆոնին այս շաբաթվա սկզբին Բելգիայի քաղաքական կուսակցությունը խնդրեց աղետը հետաքննող խորհրդարանական հանձնաժողով ստեղծել:
Լիեժի մերձակա քաղաքների բնակիչները, որոնք տուժել էին գրեթե երկու շաբաթ առաջ Վեսդր գետի՝ ափերից դուրս գալուց հետո, նույնպես կոչ են արել անկախ հետաքննություն անցկացնել: Շատ տեղացիներ կասկածում են, որ գետերի համակարգերի սխալ կառավարումը կարող էր սրել ջրհեղեղը:
Մի քանի հիդրոլոգ ենթադրել է, որ ջրի մակարդակի իջեցումն օդերեւութաբանների կողմից՝ եղանակային նախազգուշացումներից հետո կարող էր կանխել ջրհեղեղի մեծ վնասները մոտակա քաղաքներում: