«Թալիբան» շարժման առաջնորդը հանդիպել է Չինաստանի ԱԳ ղեկավարի հետ
Կատարում «Թալիբան» շարժման առաջնորդ մոլլա Աբդուլ Ղանի Բարադարը 9 հոգանոց պատվիրակության հետ ժամանել է Պեկին: Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիձանը, փոխանցում է EADaily-ն։
Այսօր Բարադարը հանդիպել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վան Իի հետ:
Ինչպես Ariana News-ին հայտնել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Մոհամադ Նաիմը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը:
«Թալիբան»-ի ղեկավարը Չինաստանին հավաստիացրել է, որ աֆղանական տարածքը «չի օգտագործվի որևէ այլ երկրի անվտանգությանը սպառնալիք ստեղծելու համար»:
Նրա խոսքով՝ Չինաստանը հայտարարել է աֆղան ժողովրդի հետ համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու, խաղաղ գործընթացում օգնություն ցուցաբերելու մտադրության մասին: