Փհենյանն ու Սեուլը գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ համաձայնության են գալիս
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ընը գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ համաձայնության են գալիս, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը և հավելում, որ նրանք, մասնավորապես, վերաբացում են սահմանային կապի գրասենյակը։
«Երկու կողմերը քննարկում են սահմանային Փանմունջոմ գյուղում հրադադարի համատեղ կապի գրասենյակի բացման հարցը», - ասված է հայտարարության մեջ։
Գագաթնաժողովը նպատակ ունի վերսկսել Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման և հրթիռային ծրագրերի դադարեցման վերաբերյալ Փհենյանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները։
Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության հետ առանց պայմանների բանակցելու պատրաստակամության մասին։