Ռազմական փորձագետը հայտնել է, թե Ռուսաստանն ինչպես կարող է պաշտպանել Դոնբասը թուրքական անօդաչուներից
Ռուսական «Национальная оборона» («Ազգային պաշտպանություն») ամսագրի գլխավոր խմբագիր և Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն նշել է, թե ինչպես Ռուսաստանը կարող է պաշտպանել Դոնբասն Ուկրաինայի կողմից թուրքական անօդաչուներ օգտագործելուց: Այս մասին գրում է Свободная пресса-ն:
Նրա կարծիքով` Մոսկվայի պատասխանը Կիևի կողմից թուրքական Bayraktar TB2 անօդաչուները գնելուն կարող է դառնալ Դոնեցկում և Լուգանսկում ոչ թռիչքային գոտի ստեղծելը, որի ռեժիմի գործունեության ապահովումը կիրականացվի ՌԴ տարածքում տեղակայված զենիթահրթիռային համալիրների և զենիթահրթիռային համակարգերի օգնությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիևը հուլիսի 15-ին ստացել է Bayraktar TB2 առաջին անօդաչուն: