Թուրքիան ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիների համար ճանապարհորդությունների «կարմիր ցանկում»
Սաուդյան Արաբիան մտադիր է 3 տարվա ճանապարհորդական արգելք սահմանել այն քաղաքացիների համար, որոնք այցելել են թագավորության «կարմիր ցանկում» գտնվող երկրներ, այդ թվում՝ Թուրքիա: Սա արվում է՝ կանխելու կորոնավիրուսային վարակի և դրա նոր տարբերակների տարածումը, հայտնում է Ahval թերթը՝ հղում տալով Saudi Press Agency-ին։
Ըստ լրատվական գործակալության՝ մուտքն ու տարանցիկ կանգառն արգելված է Աֆղանստանում, Արգենտինայում, Բրազիլիայում, Եգիպտոսում, Եթովպիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Լիբանանում, Պակիստանում, Հարավային Աֆրիկայում, Վիետնամում և Արաբական Միացյալ Էմիրություններում, ինչպես նաև Թուրքիայում։ Նշվում է, որ այս երկրներ մեկնելն արգելվում է և՛ ուղիղ չվերթների, և՛ մեկ այլ երկրի միջոցով։
Թուրքիան ցուցակում ընդգրկվել է վերջին ամիսներին Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ջերմացման ֆոնին՝ տարիներ տևած տարածաշրջանային մրցակցությունից հետո։