«Պաղեստինյան խնդիրն այս ամենից ավելի կարևոր է»․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ իսրայելցի մրցակիցների հետ հանդիպումից հրաժարվելու համար Խաղերից դուրս է մնացել 2 մարզիկ
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ իսրայելցի մրցակիցների հետ հանդիպումից հրաժարվելու համար Խաղերից դուրս է մնացել երկու մարզիկ, հաղորդում է Independent-ը։
Ինչպես նշվում է, սուդանցի ձյուդոիստ Մոհամեդ Աբդալրասուլն իսրայելցի մարզիկ Թոհար Բուտբուլի հետ հրաժարվել է մրցել նախօրեին։ Անցած շաբաթ օրն ալժիրցի ձյուդոիստ Ֆեթհի Նուրինը նույն պատճառով ևս դուրս էր մնացել Խաղերից։
«Մենք շատ ենք աշխատել, որպեսզի մասնակցենք Օլիմպիական խաղերին, սակայն պաղեստինյան խնդիրն այս ամենից ավելի կարևոր է»,- հայտարարել էր Նուրինը:
Նուրինի մարզիչ Ամար Բենիչլեֆն, իր հերթին, ալժիրյան ԶԼՄ-ներին հայտնել էր, որ «իրենց բախտը չբերեց և նրանց իսրայելցի մրցակից բաժին հասավ»։
«Մենք ունեինք իսրայելցի մրցակից և այդ պատճառով ստիպված եղանք հրաժարվել մասնակցությունից։ Մենք ճիշտ որոշում ենք կայացրել»,- հայտարարել էր նա։