Հայոց պետականությունը վտանգի շեմին է. Փաշինյանը բերվել է Արցախը հանձնելու, հետո` մեր պետականության, հանրապետության էջը փակելու համար. ռազմական փորձագետ (տեսանյութ)
Հայոց պետականությունը այս պահին վտանգի շեմին է, Նիկոլ Փաշինյանը բերվել է դրա համար, առաջինը՝ Արցախը հանձնելու համար, հետո մեր պետականության, հանրապետության էջը փակելու։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նա նկատեց, որ ինչ-որ բան հանձնելուց առաջ չեզոքացնում են այն օջախները, մարդկանց, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ:
«Պետական ինստիտուտների չգոյությունը արվում է նրա համար, որ ինստիտուտները իրենց գործառույթները չկարողանան իրականացնել, և քո պետությունը այլևս գոյություն չունենա։ Ադրբեջանի կողմից պետական քաղաքականություն էր՝ մեր ձեռքից խլել ջրային ռեսուրսները, և հիմա Ադրբեջանի իրականացրած քաղաքականությունը բացի օկուպացիայից նաև նպատակ ունի հայ-ադրբեջանական սահմանի հայկական բնակավայրերում ստեղծլ ապրելու համար մեղմ ասած ոչ բարենպաստ պայմաններ, որ գյուղացիները դուրս գան այդ տարածքներից»,-ասաց նա։
Նա նշեց, որ մարտական խնդիր պետք է դրվի ուժեղացնել սահմանները։ «Եթե ժողովուրդը ուզի որևէ տարածք չտալ, չի տա, ով էլ ուզում է լինի։ Այսօր կռիվ է գնում մեռնողի, ապրողի միջև, դավաճանի և հայրենասերի միջև»,-ասաց նա։
Հայկ Նահապետյանը նշեց՝ փաստ է, որ Սև լճի օպերացիայից հետո հրաման կար չկրակելու, ինչի մասին գիտեր ադրբեջանական կողմը։ «Նիկոլ Փաշինյանը առաջին օրերին ասում էր, որ դա սպառնալիք է, որ կգնան, սակայն այսօր փաստ է, որ մեծ հաշվով Սև լիճը բարձրունքներով վերցրված է»,–ասաց նա։