Հռոմի պապի կոչը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ
Հռոմի կաթոլիկ եկեղեցին հուլիսի 25-ին առաջին անգամ նշել է Տարեցների միջազգային օրը, հաղորդում է ABC News-ը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում մարդկանց կոչ է արել զանգ տալ, հետաքրքրվել և զրուցել իրենց տատիկների ու պապիկների հետ։
«Տատիկները, պապիկներն ու թոռները, տարեցներն ու երիտասարդները միասին ցույց են տալիս եկեղեցու գեղեցիկ կողմերից մեկը՝ սերունդների միությունը»,- ասել է Հռոմի պապը։
Պոնտիֆիկոսը նաև կոչ է արել երիտասարդներին «օրվա առթիվ այցելել իրենց տարեց մտերիմներին և նրանց շրջապատել սիրով և ջերմությամբ»։