Տիբեթի սառցաշերտերում հայտնաբերվել են գիտությանն անհայտ վիրուսներ
Ամերիկացի գիտնականները Տիբեթի գագաթի սառցաշերտից վերցրած երկու նմուշներում հայտնաբերել են ավելի քան 15 000 տարեկան վիրուսներ:
Արդյունքները հրապարակվել են Microbiome ամսագրում: Տիբեթի գագաթին սառցաշերտը ձևավորվել է աստիճանաբար՝ փոշու և գազերի հետ միացել են նաև բազմաթիվ վիրուսներ ու միկրոբներ: Սառցաշերտերը հնարավորություն են տվել գիտնականներին հասկանալու կլիմայի փոփոխության ընթացքը դարերի կտրվածքով: Գուլիա գագաթի 14 500 տարեկան ավելի քան 6.7 կմ բարձրության վրա գտնվող սառցե շերտի տակից վերցրած նմուշում ավելի քան 33 վիրուս է հայտնաբերվել, որոնցից 28-ը՝ գիտությանն անհայտ:
«Դրանք վարակներ են, որոնք կարող են ակտիվանալ էքստրեմալ պայմաններում: Դրանք ունեն հատուկ գեներ, որոնք ակտիվանում են նաև ցրտի պայմաններում»,- ասել է միկրոկենսաբան Մեթյու Սալլիվանը:
Գիտնակաները պարզել են, որ վարակները հավանաբար առաջացել են բույսերից կամ հողից: Հետազոտության հեղինակները կարծում են, որ գլոբալ տաքացման հետևանքով հալված սառցաշերտերը շրջակա միջավայր կբերեն բազմաթիվ միկրոօրգանիզմներ: