Սարդինիա կղզում խոշոր հրդեհների պատճառով տարհանվել է շուրջ 400 մարդ
Իտալական Սարդինիա կղզում խոշոր հրդեհների պատճառով տարհանվել է շուրջ 400 մարդ, հաղորդում է ria.ru-ն։
Հրդեհները բռնկվել են շաբաթ օրը, երբ Աֆրիկայից կղզի են թափանցել տաք օդային հոսանքներ։ Օդի ջերմաստիճանը բարձրացել է Ցելսիուսի սանդղակով մինչև 40 աստիճան, այրվել է չոր խոտ, ինչից հետո հրդեհն արագորեն տարածվել է թփերի և ծառերի վրա, և շուտով շատ շրջաններ կրակի մեջ են հայտնվել:
Գրեթե մեկ օր կրակի դեմ պայքարում են հրշեջ ծառայության, անտառային պահպանության և իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության ստորաբաժանումները, որոնց ակտիվորեն օգնում են կամավորները: Հրդեհների մարման գործում ներգրավված է շուրջ 7,5 հազար մարդ, յոթ հատուկ ինքնաթիռ և 13 ուղղաթիռ:
Սարդինիայի իշխանությունների տվյալներով՝ հրդեհները ոչնչացրել են շուրջ 10 հազար հեկտար կանաչ տարածք, այրվել են մի քանի արտադրական և բնակելի շինություններ։