Bugatti-ն հավաքել է Chiron մոդելի հիման վրա կառուցած Divo հիպերքարի վերջին օրինակը (լուսանկար)
Ֆրանսիական Bugatti ընկերությունը թողարկել է Divo հիպերմեքենայի վերջին օրինակը: Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, Chiron մոդելի հիման վրա կառուցված 40-րդ մեքենան ուղարկվել է եվրոպացի գնորդին:
Հիպերմեքենաներ արտադրող հսկայի նորագույն շարքի բոլոր 40 մոդելները վաղուց վաճառվել են: Այժմ դրանցից վերջինը, որը ներկայանում է կապույտի երկու երանգով և ոսկեգույն անվահեծերով, արդեն փոխանցվել է գնորդին, որի անունը չի հաղորդվում:
Իր բազային «Շիրոն» մոդելից նորույթը տարբերվում է նվազեցված քաշով և զարգացած աերոդինամիկ տարրերով: Այն ավելի արագ է անցնում շրջադարձերը, սակայն ավելի դանդաղ է ուղիղ ճանապարհին:
Ավտոմեքենան, անվանվել է ֆրանսիացի ավտոմրցարշավորդ Ալբերտ Դիվոյի պատվին, իր նախնական մոդելից տարբերվում է նաև որոշ դիզայներական փոփոխություններով:
Նորագույն Divo մոդելի առավելագույն արագությունը կազմում է 380կմ/ժամ: Ուժային համակարգը նման է Chiron-ին, այն է 8 լիտր ծավալային W16 շարժիչը, որը 1500 ձիաուժ հզորություն է զարգացնում: