Lada-ի մամուլի ծառայությունը հայտարարել է պլանային թարմացման ենթարկված Niva Bronto-ի գործարանային արտաճանապարհային տարբերակի պատվերների ընդունման մեկնարկի մասին
Lada-ի մամուլի ծառայությունը հայտարարել է պլանային թարմացման ենթարկված Niva Bronto-ի գործարանային արտաճանապարհային տարբերակի պատվերների ընդունման մեկնարկի մասին: Ամենագնացը դրսից և ներսից փոքր-ինչ փոխվել է, մասնավորապես՝ ստացել է նոր վահանակ, իսկ տանիքին ալեհավաք է հայտնվել, գրում է motor.ru-ն:
Bronto-ի մոդիֆիկացիան հիմնված է երեքդռնանի Niva Legend-ի վրա և հագեցած է օդորակիչով, տաքացվող նստատեղերով և հայելիներով: Ընտրության համար առաջարկվում է հագեցվածության երկու մակարդակ` Luxe և Prestige:
Ընկերությունը Bronto-ի նորացված դիզայնը «ավելի արտահայտիչ» է որակում:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 1,7 լ աշխատանքային ծավալով 83 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչով:
Մեքենայի գինը տատանվում է 632 900-708 900 ռուբլու սահմանում: