Windows 11-ից անհետացել է կարեւոր գործառույթ
Microsoft օպերացիոն համակարգի հերթական տարբերակը ոչ միայն նոր գործառույթներ է բերել, այլեւ զրկվել է սովորական հնարավորություններից։ Առաջադրանքների վահանակի աշխատանքի խնդիրների մասին տեղեկացնում է Windows Latest-ը։
Առաջադրանքների վահանակի որեւէ այլ տեղ, քան միայն էկրանի ներքեւում օգտագործումն է, անհնարինության մասին վիճելի լուծմանն ավելացել է նաեւ տարածված գործառույթի անհետացումը։ Windows 11-ում չի կարելի հավելվածների պիտակները տեղափոխել դրանք աշխատանքային միջավայրում ամրագրելու համար։ Բացի այդ, օպերացիոն համակարգը կորցրել է ֆայլի տեղափոխման հնարավորությունը հավելվածի պիտակի միջոցով, որը Windows 10-ում արագ բացում է հարկավոր օբյեկտը։
Նոր օպերացիոն համակարգի նախնական տարբերակի օգտատերերին այսպիսի նորամուծությունները դուր չեն եկել։ Microsoft-ում հավաստիացրել են, որ գործառույթներն անջատվել են, բայց խոստացել են լսել օգտատերերի կարծիքները։
Windows 11-ը ներկայացվել է 2021թ. հունիսին՝ ինտերֆեյսում նկատելի փոփոխություններ ստանալով։ Սպասվում է, որ նոր օպերացիոն համակարգի տարածումը կսկսվի արդեն աշնանը։