Բոլիվիայում մինչ ֆուտբոլային խաղի մեկնարկը խաղադաշտով «պտտահողմ» է անցել
Բոլիվիայում մինչ ֆուտբոլային խաղի մեկնարկը խաղադաշտով «պտտահողմ» է անցել, հայտնում է BBC լրատվականը։
««Փոշե սատանան» խաղացողներին գրեթե «կլանելով» անցել է ֆուտբոլի դաշտով», - նշված է տեսանյութում, որտեղ երևում է, թե ինչպես է «պտտահողմն» անցնում խաղադաշտի մեջտեղում շարված ֆուտբոլիստների կողքով։
Միջադեպի հետևանքով կարծես ոչ ոք չի տուժել։