Սիրիայի ՀՕՊ համալիրներն Իսրայելի օդուժի F-16 կործանիչներից արձակված 4 հրթիռ են խոցել
Սիրիայի ՀՕՊ «Բուկ-Մ2Է» համալիրները Հոմս նահանգում Իսրայելի օդուժի F-16 կործանիչներից արձակված 4 հրթիռ է խոցել, հաղորդում է RT-ն:
Հաղորդվում է, որ Իսրայելի օդուժն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի օդային տարածքից:
Հթրիռային հարվածների թիրախում, մասնավորապես, Էլ-Քուսայրի շրջանն է եղել:
Ավելի վաղ սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը հայտնել էր, որ սիրիական ՀՕՊ ստորաբաժանումները իսրայելական հրթիռային հարվածներն են չեզոքացնում: