Ջրհեղեղ Չինաստանում․ ջուրը լցվել է ընթացող մետրո (Տեսանյութ)
Ինչպես նշել էինք, Չինաստանի Չժանչժոու քաղաքի մետրոյի թունելը ջրհեղեղի պատճառով հեղեղվել էր:
Ուժեղ տեղումների պատճառով ջրի հսկայական քանակություն կուտակվել է քաղաքային մետրոպոլիտենի կայանատեղիում, որտեղից էլ թունել է լցվել: Մետրոպոլիտենի տնօրինությունը դադարեցրել էր երթևեկությունը:
Թունելից շուրջ 500 մարդ էր տարհանվել:
Համացանցում են հայտնվել պատահարի լուսանկարները և տեսանյութը: