Մերկելը Գերմանիայի հաջորդ կանցլերին ՌԴ-ի վերաբերյալ խորհուրդ է տվել
Գերմանիայի կանցլեր Անգելը Մերկելը, որ սեպտեմբերին կհեռանա երկրի ղեկավարի պաշտոնից, խորհուրդ է տվել իր իրավահաջորդին Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցով:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Մերկելը կանցլերի պաշտոնում իր իրավահաջորդին խորհուրդ է տվել երկխոսության մեջ մնալ Ռուսաստանի Դաշնության հետ, բայց այն վարել՝ հաշվի առնելով Գերմանիայի արժեքներն ու շահերը:
Հիշեցնենք, որ Գերմանիայում դաշնային ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 26-ին: Դրանց արդյունքում երկրի խորհրդարանի նոր կազմ կձևավորվի, կընտրվի նոր կանցլեր:
Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո մտադիր է թոշակի անցնել: