Քովիդը և պատերազմը խոչընդոտել են, որ հայրենադարձությունը լինի շարունակական և բում լինի. Զարեհ Սինանյան (տեսանյութ)
Անհնար է տվյալներ ներկայացնել, թե քանի հոգի է հեղափոխությունից հետո հայրենադարձ եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«2018 թվականից հետո մեծ թվով մեր հայրենակիցներ գնել են անշարժ գույք Հայաստանում, ինչ-որ քանակ նաև հայրենադարձվել է: Քովիդը և պատերազմը խոչընդոտել են, որ այդ գործընթացը լինի շարունակական և բում լինի »,- ասաց Զարեհ Սինանյանը:
Նա նաև անդրադարձավ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, որ մարդիկ պետք է վերադառնան, և որ նրանց համար աշխատատեղեր են ստեղծվում:
«Աշխատատեղեր ապահովվելը դա արդեն զուտ կոչ չէ, եթե աշխատատեղերի մեծ աճ է գրանցվում, դա արդեն գործընթաց է և գոնե մի բովանդակային մասը հայրանադարձության հետ կապված առկա է»,- նշեց նա: