Մադագասկարում կանխել են երկրի նախագահի դեմ մահափորձը. AFP
Մադագասկարի դատախազությունը հայտարարել է հուլիսի 22-ին երկրի նախագահ Անդրի Ռաձուելինայի դեմ մահափորձի կանխման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է AFP գործակալությունը:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել է մի քանի մարդ. ինչպես Մադագասկարի քաղաքացիներ, այնպես Էլ օտարերկրացիներ: Ինչպես գործակալությանը հայտնել է դիվանագիտական մի աղբյուր, ձերբակալվածների թվում երկուսը ֆրանսիացիներ են: