Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն այլևս կորոնավիրուսի թեստեր չի արտադրում. ArmDaily
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն այլևս կորոնավիրուսի թեստեր չի արտադրում։ Ինստիտուստի տնօրեն Արսեն Առաքելյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք նախատեսած ծավալի թեստերն արդեն արտադրել են, հանձնել: «Հիմա մենք այլևս գտնում ենք, որ դրա անհրաժեշտոթյունը չկա, որովհետև ՊՇՌ թեստերի գները համաշխարհային շուկայում հասել են այն մակարդակի, որ մենք կարող ենք դրանք արտադրել»։
Նա ընդգծեց, որ ինստիտուտը մոտավորապես 110 հազար թեստ է արտադրել։ Հիմա ինստիտուտն ուղղությունը փոխել է դեպի գիտական հետազոտություններ։ «Մասնավորապես, կորոնավիրուսի սեգմենտավորում ենք անում։ Ինստիտուտն այս պահին կենտրոնացել է նրա վրա, որ ուսումնասիրություններ են անում, որպեսզի պարզեն, թե Հայաստանում ինչ շտամներ են շրջանառվում։
Այս պահին դեռ արդյունքների մասին խոսելը վաղ է, 1-2 շաբաթից, կարծում եմ, հնարավոր կլինի ուսումնասիրությունների արդյունքների մասին խոսել»։
Հիշեցնենք, որ 2020 թ-ի ապրիլին ՀՀ կառավարությունը 550 000 դոլար է հատկացրեց ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ»-ին՝ հայկական թեստերի արտադրության համար։