Պանամայի ափերի մոտ 6,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պանամայի ափերի մոտ 6,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, գրում է RT-ն:
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Պանամայի Չիրիկու նահանգից 80 կմ հարավ:
Օջախը տեղակայված էր 10 կմ խորության վրա:
Նշենք, որ երկրաշարժի արդյունքում կան խնդիրներ հաղորդակցության ու էլեկտրաէներգիայի հետ կապված: Այս մասին հայտնում է RT-ն:
«Տարածքի որոշ հատվածներում էլեկտրաէներգիան անձատված է, իսկ հաղորդակցությունը՝ խաթարված», - հայտնում է Prensa թերթը:
Նշվում է, որ ցունամիի մասին նախազգուշացումներ դեռ չեն ստացվել, հնարավոր հետցնցումների մասին տեղեկատվությունը վերահսկվում է: