Ուկրաինան զորքեր է տեղակայել ՌԴ-ի հետ սահմանի մոտ` ՀՕՊ զորավարժությունների շրջանակում (տեսանյութ)
Ուկրաինայի զինված ուժերն ավիացիոն հարվածները հետ մղելու մարտավարության մշակմանն ուղղված զորավարժություններ են իրականացրել Ղրիմի հետ սահմանին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով Ուկրաինայի ՊՆ ֆեյսբուքյան հաղորդագրությանը:
«ՀՕՊ ստորաբաժանումների մարտավարական վերապատրաստման շրջանակում «Բուկ» զենիթահրթիռային համալիրների մարտական հաշվարկների վարժանքներ են տեղի ունեցել` պայմանական հակառակորդի ավիահարվածները հետ մղելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զենիթահրթիռային ստորաբաժանումները «Բուկ» համալիրները տեղակայել են չնախապատրաստված դիրքերում, մշակել են օդային թիրախների որոնման, հայտնաբերման, գրավման և ուղեկցման գործողություններ, այնուհետև պայմանական արձակումներ են տեղի ունեցել:
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար զորավարժություններ են իրականացնում Ղրիմի հետ սահմանին: Վերջին ուսումնավարժանքները տեղի են ունեցել հունիսի 28-ից հուլիսի 10-ը Սև ծովում և անցկացվել են ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ: