«Ռոսավիացիան» հրաժարվել է թույլատրել ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Եգիպտոսի հանգստավայրեր
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հրաժարվել է թույլտվություններ տրամադրել ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Եգիպտոսի հանգստավայրեր՝ Հուրգադա և Շարմ էլ-Շեյխ: Ընդհանուր առմամբ, դեպի Եգիպտոս ներկայացվել էր թռիչքների ավելի քան 230 հայտ։
Ռուսաստանի Դաշնության և Եգիպտոսի միջև օդային հաղորդակցությունն ամբողջությամբ ընդհատվել էր Սինայում 2015-ի նոյեմբերին Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական «Կոգալիմավիա» ընկերության ինքնաթիռի կործանումից հետո: Աղետի հետևանքով զոհվել էր 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:
Կանոնավոր ավիափոխադրումները Կահիրե վերսկսվել են 2018-ի հունվարին՝ ՌԴ նախագահ Պուտինի համապատասխան հրամանագիրը ստորագրելուց հետո: Այդուհանդերձ, դեպի Եգիպտոսի առողջարանային շրջաններ չարտերային թռիչքները մինչ օրս փակ են:
Նույն թվականի հուլիսի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղյալ էր հայտարարել 2015 թվականի հրամանագիրը, որով արգելվում էր ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Եգիպտոսի առողջարաններ: