Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը զորավարժություններ կանցկացնեն Աֆղանստանի հետ սահմանին
Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի ռազմական անձնակազմի համատեղ զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 5-10-ը Տաջիկստանի Հարբ-Մայդոն զորավարժարանում, Աֆղանստանի հետ սահմանից 20 կմ հեռավորության վրա: Այս մասին լրագրողներին ասել է Կենտրոնական ռազմական օկրուգի (CVO) հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:
«Օգոստոսի սկզբին մենք Հարբ-Մայդոն զորավարժարանում կմասնակցենք Տաջիկստանի և Ուզբեկստանի Հանրապետությունների զինված ուժերի ռազմական կոնտինգենտների մասնակցությամբ համատեղ զորավարժություններին: Զորավարժությունների ընթացքում կմշակենք միացյալ ուժերի կողմից ռազմական գործողությունների նախապատրաստումը՝ միության պետության տարածք ներխուժած ապօրինի զինված կազմավորումների ջոկատներին վնասազերծելու համար»,- ասել է Լապինը: Զորավարժություններին ներգրավված ռազմական անձնակազմի թիվը դեռ չի հրապարակվում։
Կենտրոնական ռազմական օկրուգի/ԿՌՕ/ մամուլի ծառայությունը պարզաբանել է, ներգրավված կլինեն 201-րդ ռազմակայանի ստորաբաժանումները, ներառյալ լեռնային մոտոհրաձգային, տանկային, հրետանային ստորաբաժանումները, ինչպես նաև հատուկ նշանակության ստորաբաժանման խմբերը:
Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազան իր սահմաններից դուրս Ռուսաստանի ամենամեծ ռազմական կառույցն է: