Երևան, 18.Ապրիլ.2024, 00:00 |
Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը...

Մակրոնի պլանը, ՀՀ-ի արևմտականացումը, գլոբալ վերադասավորում ռեգիոնի շուրջ. ինչո՞ւ է ՌԴ-ն պարտվում հետսովետական գոտում.168.am

168.am-ի զրուցակիցն է «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր-սյունակագիր, ռուս արևելագետ, կովկասագետ Ստանիսլավ Տարասովը:

– Պարոն Տարասով, վերջին ամիսներին ակնհայտորեն աճել է Արևմուտքի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Արևմուտքը, որը 44-օրյա պատերազմի ընթացքում որևէ դերակատարություն չունեցավ, վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջարկներով է հանդես գալիս, մի քանի բավականին ներկայացուցչական պատվիրակություններ է ուղարկել ռեգիոն, որոնցից վերջինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցն էր, որի ընթացքում կրկին խոսվեց ՀՀ-ում 2.6 մլրդ եվրոյի հասնող աջակցության, գլոբալ ճանապարհների, անվտանգության և այլ կարևոր հարցերի մասին, որոնց, վստահ եմ, ծանոթ եք: Սպասվում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը ՀՀ: Բնականաբար, այս ամենին բավականին ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի մամուլը և փորձագետները, նույնիսկ՝ որոշակի անհանգստությամբ: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ են ծրագրում, պատրաստում Երևանն ու Արևմուտքը, կամ ի՞նչ ծրագրեր ունի Արևմուտքը Հայաստանի հետ կապված:

– Ես համաձայն եմ Ձեզ հետ: Կա զգացում, որ ԵՄ-ն սկսում է մեծ ակտիվություն ցուցաբերել Անդրկովկասում, ի դեպ, եթե նախկինում ԵՄ-ն հիմնվում էր միայն Վրաստանի, ապա ներկայումս մեծ խաղադրույքներ են արվում Հայաստանի վրա:

– Ինչո՞ւ:

– Այն, որ Շառլ Միշելը խոսեց 2.6 մլրդ եվրոյի աջակցության մասին, դա բավականին սոլիդ գումար է Հայաստանի համար, որպեսզի վերջինս սկսի տնտեսության վերակառուցում և բարեփոխումներ, այսինքն՝ տնտեսական մոդեռնիզացիա իրականացնի: Եթե ԵՄ-ն մինչ այս Ղարաբաղյան պատերազմի ողջ պատմության ընթացքում չեզոքություն էր պահպանում՝ բոլոր լիազորությունները զիջելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա այսօր Բրյուսելը խաղադրույքներ է կատարում Հայաստանի վրա: Դա հստակ նկատվում է: Էապես քիչ է այն գումարը, որը հատկացվում է Ադրբեջանին, սա ևս ուշագրավ փաստ է:

Ի դեպ, հետաքրքրական է նաև այն, որ Ադրբեջանն իր էներգետիկ ենթակառուցվածքները ձևավորում էր՝ շրջանցելով Ռուսաստանը, Եվրոպան հայտարարում էր, թե լուծում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցը, իսկ վերջին իրադարձություններով Ադրբեջանը «ապտակ» ստացավ Եվրոպայից, քանի որ խաղադրույքը կատարված է Հայաստանի վրա: Ներկայումս գնում է ուժերի լուրջ վերադասավորություն ռեգիոնում, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կլինի արևմտյան: Ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանը հրաժարվում է ֆինանսավորել պրոյեկտներ, այսպես կոչված, ֆորպոստում: Ռուսաստանն առաջնորդվում է այն սկզբունքով, որ արտաքին քաղաքականությունը պետք է շահույթներ տա, սա լիբերալ-դեմոկրատական կոնցեպտ է, այստեղ և ընդհանուր առմամբ հետսովետական տարածքում ներդրումներ են հարկավոր մեծ, հենց այդ պատճառով այս տարածաշրջանում պարտվում է Ռուսաստանը:

Կա նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը Մոսկվա-Բաքու-Անկարա ալյանսի արդյունքն էր, սակայն ներկայումս այն կրում է բավականին փխրուն բնույթ, քանի որ Ֆրանսիան, ԱՄՆ-ը հանդես են գալիս ԵԱՀԿ ՄԽ վերականգնման օգտին կարգավիճակի հստակեցման համար: Ի դեպ, նրանք բռնում են Մոսկվային հակաքայլի վրա, քանի որ կա երկակի ստանդարտի քաղաքականություն, որը ևս մի շարք հարցեր է առաջացնում: Մոսկվան մի կողմից՝ ստորագրել է հայտարարություն և տեղակայել խաղաղապահ կորպուս իրավաբանորեն Ադրբեջանի տարածքում, մյուս կողմից՝ չի հրաժարվում, չի մերժում ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը, որը լիովին այլ օրակարգ ունի, քան նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

Այն հանգամանքը, որ դեսպանները, այդ թվում՝ ռուս դեսպանը, հրաժարվեցին Ադրբեջանի կառավարության հրավերից՝ այցելել Շուշի, նշանակում է, որ համանախագահները մեկ դիրքորոշում ունեն և կարծում են՝ հակամարտությունը կարգավորված չէ: Նշանակում է, որ Մոսկվան ևս օգտագործում է Մինսկի խումբը՝ որպես Ադրբեջանի նկատմամբ ճնշման լծակ իր համար որոշ խնդրահարույց հարցերի՝ մասնավորապես, խաղաղապահների մանդատի ուղղությամբ:

– Հայտնի է, որ հաջորդ բարձրաստիճան այցը լինելու է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի այցը ՀՀ: Ի դեպ, չկա որևէ տեղեկություն այն մասին, որ Մակրոնը կլինի նաև Բաքվում, ինչը նշանակում է, որ այն կունենա հայամետ օրակարգ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պլանով է Երևան գալիս Մակրոնը:

– Ֆրանսիան ևս ակնհայտորեն ակտիվացրել է այդտեղ իր քաղաքականությունը: Ինչպես գիտեք, Զուրաբիշվիլին ֆրանսամետ է, Ֆրանսիայի դիվանագիտության ներկայացուցիչ է, հայտնի փաստ է, ընդհանրապես Վրաստանը գտնվում է Ֆրանսիայի պատրոնաժի ներքո: Հիմա ֆրանսիացիները նաև հայերին են փորձում հովանավորել, հեռանկարում նրանք փորձելու են Վրաստանի ու Հայաստանի հետ ռազմաքաղաքական ալյանս, միություն ստեղծել: Ավելին, ֆրանսիացիների պլանի իմաստը նաև այն է, որ փորձելու են այլընտրանքային միջանցքի վրա աշխատել, եթե մինչ դա չիրականացվի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով առավելապես ադրբեջանական կողմը շրջանառում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք գաղափարը։

– Դա անկախ այն հանգամանքից, որ Ֆրանսիայում սպասվող ընտրություններում Մակրոնը, ըստ կանխատեսումների, չի՞ ընտրվի:

– Կարծում եմ՝ այո, քանի որ քննարկվող ծրագրերը գլոբալ են: Ֆրանսիացիներն առաջարկում են այլ միջանցք՝ Հյուսիս-Հարավ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով: Կարդում ենք ադրբեջանական մամուլը և հասկանում, որ Ալիևը «կուլ տվեց» այս ամենը: Նա Միշելին ընդունելիս ասաց, որ այդ ապաշրջափակման պրոյեկտները պետք է իրականացնել զուգահեռ, սակայն Զանգեզուրի միջանցքի համար Ադրբեջանին հարկավոր է նախ պայմանավորվել Հայաստանի հետ, սկսել փափուկ ուժի դիվանագիտություն, թուրքերը ևս դա պետք է անեին, նրանք պետք է վաղուց բացեին սահմանը, ուղարկեին իրենց էմիսարներին Երևան, պատրաստեին Խաղաղության համաձայնագիր, քանի որ նրանք ՀՀ տարածքը առճակատման պայմաններում չեն կարող օգտագործել, դա պարզից էլ պարզ է: Իսկ այն ծրագիրը հեշտորեն կարող է իրագործվել, ավելին՝ Իրանի վրա է դուրս գալիս չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը: Այսինքն՝ սա արդեն աշխարհաքաղաքական կապուղիների պայքար է, որը լուրջ բան է: Հանելուկն այն է, թե ինչպես է հետագայում զարգանալու իրավիճակը:

– Ինչպե՞ս է ՌԴ-ն, ըստ Ձեզ, արձագանքելու այս արևմտյան պլանին:

– Մեզ համար դեռ լիովին հասկանալի չէ և հատկապես՝ ԵՄ-ի քայլը: Հայաստանի համար 2,6 մլրդ եվրոն կատակ բան չէ, ավելին՝ նշված է, որ այն կարող է նաև մեծանալ: Այսինքն՝ սրանով ԵՄ-ն կարող է իր ապահովման տակ առնել Հայաստանը: Կարող է սուր կերպով բարձրանալ ռուսական խաղաղապահների ներկայության հարցը, և ադրբեջանցի վերլուծաբանները չեն բացառում, որ ռուսներին կարող են փոխարինել ֆրանսիացիներով, թեև ես այս պրոյեկտին չեմ հավատում, քանի որ Ֆրանսիայի սահմաններից դուրս ավանդաբար ֆրանսիացիները կարճաժամկետ ծառայություններ են իրականացնում: Ֆրանսիացիները պատրաստ չեն նման առաքելության, ուստի կարծում եմ՝ ինչ-որ կոմպրոմիսային տարբերակ են փորձելու գտնել ռուսների հետ:

Նրանք ՄԽ-ի միջոցով կբարձրացնեն խաղաղապահների կարգավիճակի հարցը։ Ավելին, երբ Մակրոնը ՄԱԿ ԱԽ-ում որոշել էր հարցեր բարձրացնել, Պուտինը փորձել էր մանևրել, խաղալ, և հիմա կարիք է լինելու լուրջ ընտրություն կատարել: Բայց կարծում եմ՝ միջանկյալ կարգավիճակի տրամադրմանը զուգահեռ՝ կարող է լինել Պուտին-Մակրոն համաձայնություն խաղաղապահների կազմի շուրջ:

– Կրեմլը հաստատել է, որ սպասվում է Ադրբեջանի նախագահի այցը Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Պուտինի հետ: Ի՞նչ հարցեր են քննարկվելու:

– Կարծում եմ, որ ռուսական խաղաղապահների կարգավիճակի հարցը կքննարկվի, և չեմ բացառում, որ համաձայնագրի ստորագրմամբ այդ համաձայնությունը ամրագրվի, այդ դեպքում Բաքուն մեծ ժամկետով հանձնում է այդ տարածքի վերահսկողությունը Մոսկվային, որի դեպքում Ղարաբաղը ստանում է Սան Մարինոյի կարգավիճակին նմանվող ստատուս: Բաքվի փորձագետները վստահ են, որ Ալիևը մշտապես կարող է պայմանավորվել Պուտինի հետ, բայց չի կարող պայմանավորվել Արևմուտքի հետ, քանի որ Արևմուտքը չաջակցեց Ղարաբաղյան պատերազմը: Ալիևը սերտ համագործակցել է Էրդողանի հետ, օգտագործել թուրքական և ռուսական քաղաքականությունները, և Ալիևի համար բարդ իրավիճակ է ստեղծվել Արևմուտքի հետ հարաբերությունների տեսանկյունից: Իսկ Երևանը հնարավորություն է ստանում պայքար սկսել Ղարաբաղի կարգավիճակի համար, և նախագահ Միշելի այցը հաստատեց, Մակրոնի այցը ևս գուցե հաստատի կարգավիճակի հարցում Հայաստանի դիրքերի առավելությունը:

Մակրոնի չեզոքությունը Երևանի և Բաքվի հարաբերություններում նախկինում փրկում էր նաև Մինսկի խմբին, իսկ եթե այսօր Մակրոնը միայն Երևան է այցելում, չի բացառվում, որ Ալիևն ընդհանրապես դեմ դուրս գա ԵԱՀԿ ՄԽ-ին՝ անվանելով Ֆրանսիային կողմնակալ: Սրան զուգահեռ՝ Մակրոնը կարող է ՄԱԿ ԱԽ-ում նոր բանաձև առաջ մղել Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ և, ինչպես արդեն ասացի՝ խաղաղապահների թեման կբարձրանա, ու պետք է ՌԴ նախագահի հետ որոշումներ կայացվեն:

Այսպիսով բավականին բարդ կոնֆիգուրացիա է ստեղծվում: Այս ամենը պատահական չէ, Աֆղանստանում է սկսվել անկայունություն՝ իր բոլոր հետևանքներով, ուստի ասել, թե ինչպես հստակորեն կզարգանան իրադարձությունները՝ շատ բարդ է:

– ՌԴ-ն հեշտությամբ հեռանում է տարածաշրջանից:

– Ես չգիտեմ՝ ինչպե՞ս կարող է Մոսկվան բացատրել իր ռազմական ներկայությունը Գյումրիում, քանի որ երբ հարց հղեն, թե ինչ են այնտեղ անում ռուսները, մենք կդժվարանանք պատասխանել։ Գյումրիի բազան թուրքական սպառնալիքի դեմ էր, սակայն նման սպառնալիք այսօր գոյություն չունի, կա սպառնալիք Բաքվից ՀՀ տարածքի նկատմամբ, և դա, իմ կարծիքով, պատահական չի արվում, քանի որ Ալիևը չի ցանկանում, որ ռուսները հեռանան Հայաստանից, քանի որ, եթե Հայաստանն անցնի Արևմուտքին, Ալիևը կպարտվի ամեն ինչ:

Այն, որ այդպես կարող է լինել, մեղավոր է և՛ Մոսկվան, և՛ Երևանը, Մոսկվան, որովհետև երբեք լրջորեն չի զբաղվել Երևանով, իսկ Երևանը, որովհետև բազմավեկտոր քաղաքականություն է վարել մշտապես և չի դիտարկվել՝ որպես չափազանց վստահելի գործընկեր: Պետք է հասկանալ, որ Հայաստանը լցնելու են դոլարներով, այդ հանգամանքին ՌԴ-ն դեմ չէ, իր գործը, այսպես ասած, կհեշտանա, փորձելու են այնպես անել, որպեսզի բարեփոխումներ լինեն, բանակը վերականգնվի ՌԴ-ի հաշվին, դա Երևանն անելու է՝ շանտաժի ենթարկելով ՌԴ-ին ՆԱՏՕ-ի միջոցով, զուգահեռաբար անընդհատ ռևանշի մտքեր են շրջանառվելու, և Ալիևն այս ամենին է անընդհատ հետևելու, Խաղաղության պայմանագիր չի լինելու, կարծում եմ:

Շատ լուրջ աշխարհաքաղաքական խաղեր են սկսվել, սա արդեն Անդրկովկասի հարցերի լուծումը չէ լոկ, սա գլոբալ վերադասավորում է, սա այն մակարդակի խաղ է, որտեղ պետությունների ճակատագրեր են որոշվում:

Աֆղանստանում այնպիսի գործընթացներ են, թալիբները կարող են գալ իշխանության, ու այնպիսի գործընթացներ կարող են սկսվել, որի պայմաններում երկրների սահմանները հստակ չեն թվում: Այս իրավիճակում հասկանալի է նաև, որ Մոսկվան չի ցանկանում խաղադրույքներ անել, ու գուցե արևմտյան ներկայիս խաղադրույքները լիովին սխալ դուրս գան: Ամեն դեպքում «зубр»-ների խաղ է, որը Հայաստանի ու Ադրբեջանի մասին չէ, այլ շատ ավելի գլոբալ է:

դիտվել է 581 անգամ
Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan