Այս տարի հայոց լեզվի ընդունելության քննություններում գնահատականները ցածր չէին. Դա տարիների միջինն էր. ԳԹԿ փոխտնօրեն
Չէի ասի, որ այս տարի ընդունելության քննություններում հայոց լեզվից գնահատականները ցածր էին. հայոց լեզվի գնահատականները տարիների միջինն էր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, ասուլիսի ժամանակ նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
Նա նկատեց, որ ցածր են լինում բոլոր քննությունների գնահատականները, որոնք կազմակերպվում են լրացուցիչ՝ երկրորդ փուլում. «Փորձը ցույց է տալիս, որ երկրորդ փուլում քննություն անցնողների կամ կեսը կամ 2/3-ը ստանում են անբավարա գնահատականներ»,-ասաց նա:
Նասիբյանը նկատեց, որ տարիներ շարունակ օտար լեզվից միշտ ավելի բարձր են ստանում, քան հայոց լեզվից. «Այս տարի բարձր ստացան նաեւ հայոց պատմությունից: Անգլերենի եւ հայոց պատմության միջին միավորները համարյա հավասարվեցին:
Միայն պատմությունից 135 հոգի 20 են ստացել: Դա ես բացատրում եմ նրանով, որ թեստերը թույլ էին: 4 տարի շտեմարանները չեն փոխվել, երիտասարդների համար դժվար չի 4 շտեմարան անգիր անել»,-ասաց նա: