Մեկնում օդանավակայան՝ փակ աչքերով․ Տոպալովը շքեղ անակնկալ է մատուցել Տոդորենկոյին
Ռուս երգիչ Վլադ Տոպալովը կնոջը՝ հեռուստահաղորդավորւհի եւ երգչուհի անսպասելի Ռեգինա Տոդորենկոյին անակնկալ է մատուցել։ Երգիչը կնոջ ծնմնդյան օրը փակել է նրա աչքերն ու օդանավակայան տարել։
Ինստագրամյան էջում Տոպալովը ինտրիգային հրապարակում է արել կարեւոր օրվա մոտենալու մասին, ապա բացել գաղտնիքը։ Նրա խոսքով՝ իրեն չէր հաջողվում իրականացնել սիրելիի գլխավոր երազանքը՝ ճամփորդություն Լոնդոն։
«Եկավ X օրը՝ օր, ոից հետո իմ ու Ռեգինայի հարաբերությունները նախկինը չեն լինի»,- հրապարակումը մակագրել է նա։ Ռեգինան մինչեւ վերջին պահը չի կռահել երգչի մտադրությունները եւ հրապարակումներ էր անում առեղծվածային ճամփորդության մասին, որը պատրաստել է ամուսինը։ «Շուտով ես կիմանամ, թե ուր ենք մեկնում»,- օդանավակայանում արված լուսանկարի մեկնաբանություններում գրել է նա։
Նա նշել է, որ իրենց հարաբերություններում երբեք անհավատալի թանկ նվիրեր եւ պաթոսային ուղեւորություններ չեն եղել, առավել շատ գնահատվել են մարդկային ուրախություններ՝ «անկեղծ խոսակցություններ խոհանոցում»։ Տոպալովն էլ կնոջ մասին խոսում է որպես մարդ, որն ավելի շատ գնահատում է միասին ժամանակ անցկացնելն ու միասին պատրաստելով հարմար երեկույթներ անցկացնելը։
Բացի անձնական իրադարձություններից՝ Տոպալովն իր բլոգում նաեւ հետաքրքիր պատմություններ է ներկայացնում։ Վերջերս նա հիշել էր գրող Ֆրանս Կաֆկայի ողբերգական պատմությունը, որը երգչուհի Վալերիային ստիպել էր արտասվել։
Գրառումը և լուսանկարը՝ այստեղ: