Իսպանիայում հայտնաբերվել է վեստգոթյան դարաշրջանի շատ լավ պահպանված սարկոֆագ
Վեստգոթյան դարաշրջանի հիանալի փորագրված սարկոֆագը հայտնաբերվել է հռոմեական վիլլայում, որը վերածվել է նեկրոպոլսի Իսպանիայի հարավ-արեւելքում, հաղորդում է The History blog-ը:
Դագաղն ունի երկու մետր երկարություն եւ զարդարված է փորագրված տերեւներով կափարիչի վրա: Ոճային առումով սարկոֆագը թվագրվում է վեթտգոթյան ժամանակաշրջանին մեր թվարկության վեցերորդ եւ յոդերորդ դարաշրջանում: Մասնագետները նշում են, որ այդ սարկոֆագը միակն է իր տեսակում Իսպանիայի հարավ-արեւելքում երբեւէ հայտնաբերվածներից:
Մուրսիայի համալսարանից գիտնականների թիմը հայտնաբերել է սարկոֆագը հինգշաբթի Լոս Վիլյարիկոս հռոմեական վիլլայում, որը եղել է գյուղատնտեսական եւ բնակելի համալիր՝ կառուցված 1-ին դարի երկրորդ կեսին Մուլի գետի ձախ ափին:
Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է ավելի քան 50 գերեզմանոց, որոնք թվագրվում են V – VII դարերին, սակայն դրանք զարդարված են եղել բավականին համեստ: Այդ սարկոֆագն ամենաշքեղն է նեկրոպոլսում երբեւէ հայտնաբերվածներից: