Հյուգո Ֆիրմինո. Փյունիկը նորեկ ունի
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 32-ամյա պորտուգալացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հյուգո Ֆիրմինոն։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է պորտուգալական «Կովա-դա-Պյեդադեն»։
Հյուգո Ֆիրմինոն արդեն միացել է թիմին և մասնակցում է թիմի ուսումնամարզական հավաքին Դիլիջանում։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթել Հյուգո Ֆիրմինոյին։