Երևան, 28.Մարտ.2024, 00:00 |
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մարդկանց թ... Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակաս... Թայլանդում ընդունվել է միասեռ ամուսնություննե... Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է... Վերացվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործուն... ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տ... Վրաստանում ԵՄ դիտորդները նոր ղեկավար ունեն Հայաստանում Գվինեայի դեսպանն իր հավատարմագրեր... Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի ... Արարատ Միրզոյանն Արգենտինայում անդրադարձել է ... «Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տ... 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համ... ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի ... Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փ... Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տ... Փնտրելու կարիք չկա. այդ մարդիկ Տավուշում են և... Քուչակ գյուղում բախվել են «Toyota»-ն ու «Opel... Ադրբեջանի սամբոյի հավաքականը հրաժարվել է գալ ... Բոլոր լուծումները պետք է լինեն փոխզիջման տարբ... Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Կամեր... «Կրոկուս»-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել... Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրի... Իսպանիայում գրեթե 4,5 տոննա հաշիշ են առգրավել... Այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ... Հայտնաբերվել է Գյումրիում մարտի 24-ին նախկին ... Նոր ավտոմատ համակարգով 23 681 քաղաքացու կվերա... ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ցանկանում են արգելափ... ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մ... Փաշինյանը Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրա... Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոն... Չեմ բացառում՝ եթե այդ գյուղերը չհանձնվեն, Ադր... Արգենտինայի նախագահը նախատեսում է կրճատել մոտ...

Սյունիքի գլուխը համայնքապետները չեն, և նրանք չեն որոշելու մեր պետական քաղաքականությունը․ Արմեն Խաչատրյան. «Հրապարակ»

«Հարցազրույց իմքայլական սյունեցի պատգամավոր, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի հետ

- Իշխանությունն իրագործում է ընդդիմության նկատմամբ խոստացած քաղաքական վենդետան․ մի քանի շաբաթ է՝ Սյունիքի համայնքապետներին հերթով կալանավորում են, ԱԱԾ-ն, բոլոր իրավապահ մարմինները զբաղված են նրանցով ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատով, մինչդեռ սահմաններին ամենաթողություն է, կրկին զինվորներ են անհետացել Սև լճի հատվածում, ադրբեջանական կողմը կրակում է, մարդ է սպանում Երասխի սահմանին: Իշխանությանն ավելի շատ մտահոգում են քաղաքական հաշվեհարդարնե՞րը, թե՞ անվտանգային հարցերը:

- Բայց ի՞նչ կապ ունի սահմանին կատարվողը հանցագործության դեպքերի հետ: Այսինքն՝ եթե սահմանին միջադեպ է լինում, ուրեմն հանցագործություններին չպիտի՞ արձագանքի իրավապահ մարմինը:

- Տպավորություն է, որ իշխանությունը մոռացել է սահմանային խնդիրները, որովհետև այլ կարևոր հարցեր ունի:

- Սահմանները բավական անվտանգ են այս պահին, միևնույն ժամանակ, այսպիսի սահմանային կառուցվածքի դեպքում հնարավոր է սահմանային դեպքեր լինեն, եղանակային պայմաններով պայմանավորված՝ հնարավոր է սահմանային անցումներ կատարվեն։ Այսպիսի դեպքեր կլինեն, մինչև սահմանները կահավորվեն անվտանգային մեխանիզմներով: Բայց սա ի՞նչ կապ ունի հանցագործությունների հետ:

- Իշխանությունը հանցավոր անգործություն է դրսևորում, որի արդյունքում մենք զոհեր ու գերիներ ենք ունենում, գուցե ԱԱԾ-ն սահմանային պաշտպանության գործի համա՞ր կիրառվի, այլ ոչ թե Քաջարանի կոմբինատի վրա գրոհի:

- Բոլոր ուղղություններով պետությունն իր դերակատարումն ունի և իրականացնում է, սահմանները պետք է անվտանգ լինեն, հանցագործությունների դեմ էլ պայքարեն:

- Փաստացի, առաջին ուղղությամբ քայլեր չեք անում, դրա համար էլ ունենք այս վիճակը:

- Ի՞նչ վիճակ է: Այո, սահմանային միջադեպեր էլի են լինելու, միշտ են լինելու, քանի դեռ մեր հարևանն Ադրբեջանն է:

- Հինգ տարի առաջ էլ մեր հարևանն Ադրբեջանն էր, բայց Սև լճի տարածքում ադրբեջանցիները տանտիրոջ իրավունքով նստած չէին, Սյունիքից մարդիկ չէին անհետանում, չէին զոհվում:

- Միշտ էլ եղել է, միշտ էլ զոհեր ենք ունեցել սահմանային միջադեպերի հետևանքով՝ 90-ականներից սկսած:

- 90-ականներին Սև լճի տարածքում ադրբեջանցինե՞ր էին նստած, ու Սյունիքում էլ կահավորված սահման չկա՞ր:

- Դուք ուզում եք ասել՝ միջադեպեր չեն եղել: Մտել էլ են մեր տարածք, դուրս էլ են եկել, հաղթել էլ ենք, գրավել էլ ենք, հազար բան է եղել:

- Պատերազմից 8-9 ամիս անց ի՞նչն է խանգարում կահավորել սահմանները, որ խուսափենք նման միջադեպերից, Փաշինյանը մի քանի ամիս առաջ դեռևս հայտարարում էր, թե կահավորում ենք, պարզապես դա որոշ հայերի ու ադրբեջանցիների համար տեսանելի չէ:

- Այո, կահավորում ենք, բայց սահմանը երկար տարածք է, ու ցանկացած մարդ կարող է եղանակային պայմաններից ելնելով՝ շեղվի ու մոլորվի դեպի հակառակորդի կողմը:

- Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը ե՞ւս մտնում է Ձեր ասած սահմանների հարցը կարգավորելու մեջ, և դա մո՞տ, թե՞ հեռու ապագայի հարց է:

- Ինձ թվում է, որ դա պետք է սկսել այն ժամանակ, երբ Ադրբեջանի զինված ուժերը լքեն բոլոր այն ՀՀ տարածքները, որտեղ չպետք է հայտնվեին: Իմ կարծիքով՝ առաջին պայմանը սա պետք է լինի:

- Իրենք երկու ամիս է՝ ապացուցում են, որ չունեն նման մտադրություն, մենք էլ, ինչպես Փաշինյանն ասաց, Սև լճի 30 տոկոսի համար չենք պատերազմելու:

- Շատ փակագծեր չեմ ուզում բացել, բայց բանակցություններ կան, առաջխաղացում կա:

- Այսինքն՝ նահանջ կա՞ լճի տարածքից:

- Մի շարք վայրերում, այո, նահանջել են, շատ բաներ չեմ ուզում ասել, որովհետև Ադրբեջանի կողմից հնարավոր է անցանկալի զարգացումներ լինեն:

- Բայց Ալիևի հոխորտանքներից հակառակ տպավորությունն է, նրանք պատրաստվում են ոչ միայն Զանգեզուր, այլև Սևան, Երևան մտնել:

- Այդ հոխորտանքները, թե Հայաստանը չի պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել, հենց պայմանավորված են այն հանգամանքով, որ Հայաստանը նախապայմաններ ունի՝ եթե մինչև վերջին զինվորը դուրս չգա այդ տարածքից, մեր սահմանների անվտանգությունը երաշխավորված չլինի, հետագա գործողությունների մասին խոսելն ավելորդ է:

- Եթե այսօր լքեն Սև լճի տարածքը, Գեղարքունիքի սահմանային հատվածը, Հայաստանը խաղաղության պայմանագի՞ր կստորագրի:

- Ոչ, այդ պայմանագիրը հեշտ գործընթաց չէ, դա սահմանների ճշգրտում է, գծում:

- Այսինքն՝ գործընթացի մեկնարկը կարող ենք տալ:

- Հնարավոր է: Բայց չմոռանանք, որ մենք ունենք գերիներ, և սա էլ է պայմաններից մեկը:

- Իսկ Արցախի կարգավիճա՞կը։ Սահմանների ճանաչումն ավտոմատ հանգեցնելու է նրան, որ Արցախը ճանաչելու եք Ադրբեջանի կազմում:

- Արցախը չի կարող մնալ որևէ մեկի կազմում, ճանաչումը ժամանակի հարց է, ես չեմ կարող քաղաքական և դիվանագիտական պրոցեսների մասին խոսել՝ սկզբում կճանաչեն, նոր հետո, թե՝ հերթականությունը կփոխվի, բայց միայն այդ բանաձևով պետք է առաջնորդվենք՝ անկախություն հանուն փրկության, սա ժամանակի հարց է և չի քննարկվում:

- Վերադառնալով Սյունիքի համայնքապետների ձերբակալություններին՝ իրավական գործընթացը ցույց է տալիս, որ այս մարդկանց օդից մեղադրանքներ են առաջադրվել, թեև ձեր բոլոր մարզպետներին, համայնքապետներին կարելի է մեղադրել, ու հենց այդ պատճառով կան կասկածներ, որ Սյունիքի օտարումից առաջ չեզոքացնում եք անհնազանդներին, գլխատում մարզը:

- Աբսուրդ կասկածներ, իշխանությունները միջանցք տրամադրելու օրակարգ չունեն, միգուցե ճանապարհ տրամադրվի՝ այնպես, ինչպես այլ բոլոր օտարերկրացիներին, ինչպես, օրինակ, իրանցիներն են օգտվում մեր ճանապարհներից, բայց մեր դեպքում կլինի պայման, որ մենք էլ իրենց ճանապարհներից կարողանանք օգտվել:

Ինչ վերաբերում է համայնքապետներին, Սյունիքի գլուխը համայնքապետները չեն, և նրանք չեն որոշելու այս պետական քաղաքականությունը, որ մի հատ էլ իրենցից ազատվեն ու հարց լուծեն: Սյունիքն ունի բնակչություն, որն իր կարծիքը հայտնել է հունիսի 20-ին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 623 անգամ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մարդկանց թ... Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակաս... Թայլանդում ընդունվել է միասեռ ամուսնություննե... Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է... Վերացվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործուն... ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տ... Վրաստանում ԵՄ դիտորդները նոր ղեկավար ունեն Հայաստանում Գվինեայի դեսպանն իր հավատարմագրեր... Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի ... Արարատ Միրզոյանն Արգենտինայում անդրադարձել է ... «Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տ... 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համ... ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի ... Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փ... Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տ... Փնտրելու կարիք չկա. այդ մարդիկ Տավուշում են և... Քուչակ գյուղում բախվել են «Toyota»-ն ու «Opel... Ադրբեջանի սամբոյի հավաքականը հրաժարվել է գալ ... Բոլոր լուծումները պետք է լինեն փոխզիջման տարբ... Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Կամեր... «Կրոկուս»-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել... Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրի... Իսպանիայում գրեթե 4,5 տոննա հաշիշ են առգրավել... Այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ... Հայտնաբերվել է Գյումրիում մարտի 24-ին նախկին ... Նոր ավտոմատ համակարգով 23 681 քաղաքացու կվերա... ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ցանկանում են արգելափ... ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մ... Փաշինյանը Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրա... Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոն... Չեմ բացառում՝ եթե այդ գյուղերը չհանձնվեն, Ադր... Արգենտինայի նախագահը նախատեսում է կրճատել մոտ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan