Pfizer-ի պատվաստանյութը 10 անգամ ավելի շատ հակամարմին է առաջացնում, քան չինական Sinovac դեղամիջոցը. հետազոտություն
Ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների ստեղծած համատեղ արտադրության հակակորոնավիրուսային պատվաստանյութն ստացած մարդկանց մոտ 10 անգամ ավելի շատ հակամարմին է ձևավորվում, քան այն մարդկանց մոտ, որոնք պատվաստվել են չինական Sinovac-ի դեղամիջոցով: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը` վկայակոչելով համապատասխան հետազոտության արդյունքները:
Հետազոտության համաձայն`արտադրվող հակամարմինների մակարդակը Sinovac-ով պատվաստվելու դեպքում «նույնն է կամ ցածր է» «Քովիդ-19»-ով վարակված մարդկանց օրգանիզմում բնականորեն ձևավորվող տվյալից:
Դա ենթադրում է «այլընտրանքային ռազմավարության» կիրառում` պատվաստանյութի բուստերային (հավելյալ) չափաբաժնի օգտագործում բնակչության առավել խոցելի շերտերի համար:
«Վիրուսը չեզոքացնող հակամարմինների կենտրոնացման տարբերությունը, որը նշվում է մեր հետազոտության մեջ, կարող է զգալի տարբերություն ունենալ պատվաստանյութերի արդյունավետության պարագայում»,- ասվում է հետազոտության եզրակացության մեջ:
Գիտնականները հավելում են, որ օրգանիզմի միջին պաշտպանվածության մակարդակն ավելի լավ է, քան դրա բացակայությունը: