Իրաքն ու չինական պետական ընկերությունը համաձայնության են եկել երկրի հարավում նավթաքիմիական խոշոր գործարան կառուցելու վերաբերյալ
Իրաքի նավթի նախարարությունն ու Չինաստանի պետական «China National Chemical Engineering Co.» ընկերությունը համաձայնության են եկել երկրի հարավում նավթաքիմիական խոշոր համալիրի կառուցման հարցում, հաղորդում է ТАСС-ը:
Խոսքը օրական 300 հազար բարել նավթ վերամշակելու հզորություն ունեցող համալիրի մասին է, որը կառուցվելու է Պարսից ծոցի առափնյա Էլ-Ֆաո քաղաքում:
Իրաքի նավթի նախարարը հայտարարել է, որ այս ծրագիրն Իրանի նավթարդյունաբերության ոլորտում ամենախոշորն է թե՛ ծավալներով, թե՛ ներդրումների չափով:
Ծրագրի իրագործման վերաբերյալ կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռևս 2018 թ., սակայն իրագործման տեսանկյունից ավելի քան երեք տարի առաջընթաց չկար: