Սպառողների եվրոպական կազմակերպությունը բողոք է ներկայացրել WhatsApp-ի դեմ
Սպառողների եվրոպական կազմակերպությունը բողոք է ներկայացրել Եվրահանձնաժողով WhatsApp-ի վերաբերյալ՝ պնդելով, որ մեսենջերը խախտում է ԵՄ կանոնները:
«Սպառողների եվրոպական կազմակերպությունը, իր ութ անդամների հետ միասին, այսօր բողոք է ներկայացրել Եվրահանձնաժողով WhatsApp-ի դեմ՝ ԵՄ-ում սպառողների բազմաթիվ խախտումների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մի քանի ամիս WhatsApp-ն «անհիմն պնդում է», որպեսզի օգտատերերն ընդունեն օգտագործման նոր պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: Այնուամենայնիվ, այդ պայմաններն անթափանց եւ անհասկանալի են օգտատերերի համար:
«Բողոքը, առաջին հերթին, կապված է կրկնվող եւ միջամտող ծանուցումներին, որոնք օգտատերերին մղում են ընդունել WhatsApp-ի քաղաքականության թարմացումները: Այդ ծանուցումների բովանդակությունը, դրանց բնույթը, ժամկետը եւ կրկնությունն անտեղի ճնշում են գործադրում օգտատերերի վրա եւ սահմանափակում են նրանց ընտրության ազատությունը: Այդպիսով, դրանք խախտում են անարդար բիզնես վարելու վերաբերյալ ԵՄ հրահանգը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, բողոքն ընդգծում է նոր կանոնների անթափանցիկությունը եւ այն փաստը, որ WhatsApp-ը չկարողացավ պարզ եւ հասկանալի լեզվով բացատրել կատարվող փոփոխությունների բնույթը: