Չինաստանը մտադիր է Երկիրը պաշտպանել աստերոիդներից 900 տոննանոց հրթիռների օգնությամբ
Չինաստանի տիեզերագիտության ազգային կենտրոնը ներկայացրել է հրթիռների մի ամբողջ տորմիղ տիեզերք ուղարկելու պլան, որոնք կօգնեն փոխել Երկրին սպառնացող աստեորիդների ուղղությունը։ Չինաստանը նախատեսում է ստեղծել հրթիռներ աստերոիդների ուղղությունը փոխելու համար՝ ծանր «Չանչժեն-5» կրիչ հրթիռների հիման վրա, տեղեկացնում է Planet Today-ը։
NASA գիտնականները ավելի վաղ առաջարկել էին HAMMER հայեցակարգը, որի շնորհիվ հնարավորություն կստեղծվի փոխել մեր մոլորակի համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդների ուղեծիրը՝ առանց միջուկային զենքի օգտագործման։ Ըստ պլանի, եթե տասնյակ հրթիռներ արձակվեն, ապա դրանք կկարողանան շեղել աստերոիդը Երկրից ի հաշիվ միայն կինետիկ էներգիայի։ Աստերոիդների միջուկային հարվածներից որոշվել էր հրաժարվել, քանի որ հզոր պայթյունները երկնային մարմինները կվերածեն Երկրի բնակիչների համար վտանգավոր «հրետանային արկերի»։
Ամերիկյան գիտնականները հաշվարկել են, որ պետք է տիեզերք արձակել 75 ծանր հրթիռից ոչ պակաս, որպեսզի հրումներով փոխել կարողանան Բեննու աստերոիդի ուղեծիրը, որը Երկրին սպառնալու է 100 տարի անց։ HAMMER նախագիծը ենթադրում է վտանգավոր աստերոիդի հայտնաբերում բախումից 25 տարի առաջ՝ հասցնելու համար ստեղծել անհրաժեշտ քանակությամբ հրթիռներ։ Չինական Assembled Kinetic Impactor նախագիծը առաջարկում է նույն բանը, բայց ավելի արագ եւ էժան։ Չինացի գիտնականները առաջարկել են ստեղծել 23 հրթիռ՝ տիեզերական կամիկաձե նավերով, 10 տարվա ընթացքում, որպեսզի հնարավորություն ստեղծվի «շտկել» աստերոիդների ուղեծրերը։