«Խավիեր ․․․ պարոն քարտուղար»․ Բայդենը մոռացել է առողջապահության քարտուղարի ազգանունը (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ելույթի ընթացքում մոռացել է ԱՄՆ-ի առողջապահության և սոցիալական ծառայությունների վարչության քարտուղար Խավիեր Բեսերրայի անունը, հայտնում է Binding լրատվականը։
C-SPAN հեռուստաալիքի ուղիղ եթերում Սպիտակ տան ղեկավարը քարտուղարին դիմելիս ասել է Խավիեր, ապա, մոռանալով նրա ազգանունը, շարունակել՝ «պարոն քարտուղար»։
Հիշեցնենք, որ նման դեպքեր նախկինում ևս եղել են․ անցյալ տարվա դեկտեմբերին Բայդենը սխալ էր արտաբերել Բեսերրայի անունը։ Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը նախկինում մոռացել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի անունները։
Տեսանյութը՝ այստեղ: