Լիտվան Բելառուսի հետ սահմանին պատ կկառուցի
Լիտվան սկսում է պատ կառուցել Բելառուսի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վերջերս Վիլնյուսը հայտարարել է Բելառուսի հետ սահմանին ապօրինի միգրանտների թվի ավելացման մասին: Ըստ Շիմոնիտեի՝ հունիսի 1-ից ի վեր ավելի քան հազար մարդ է բերման ենթարկվել:
Իր հերթին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունն այլևս չի զսպի ապօրինի միգրանտների հոսքը դեպի ԵՄ երկրներ, քանի որ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Մինսկը դրա համար «ոչ փող ունի, ոչ էլ ուժ»:
«Մենք կսկսենք կառուցել լրացուցիչ ֆիզիկական արգելք, որը կառանձնացնի Լիտվան և Բելառուսը, ինչը կդառնա որոշակի նշան և որոշակի կանխարգելում անօրինական միգրացիոն հոսքերի կազմակերպիչների համար»,-ասել է Շիմոնիտեն:
Նա նաև նշել է, որ բանակը կօգտագործվի սահմանը հսկելու համար: