Ումտիտին հրաժարվել է ինքնակամ հեռանալ Բարսելոնայից. ակումբը ցանկանում էր 35 մլն եվրո տնտեսել
«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին մտադիր չէ հեռանալ թիմից՝ առանց գումարային փոխհատուցման:
Marca-ն գրում է, որ կատալոնական ակումբը ֆուտբոլիստին նամակ է ուղարկել, որում առաջարկել է ինքնակամ հեռանալ՝ առանց որևէ վճարման: Այդպես, կապտանռնագույնները ցանկացել են տնտեսել աշխատավարձի հարցում: Ումտիտիի պայմանագիրը նախատեսված է ևս երկու տարով, ֆրանսիացին ըստ այդ պայմանագրի պետք է 35 մլն եվրո ստանա:
Աղբյուրի փոխանցմամբ, 27-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է «Բարսելոնայի» առաջարկից: Նշվում է, որ Ումտիտին պատրաստ է հեռանալ թիմից, բայց միայն վարձակալության հիմունքներով: Սկզբի համար նա մտադիր է համոզվել, որ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն իր հետ հույսեր չի կապում:
Ումտիտին «Բարսելոնա» է տեղափոխվել 2016 թվականին «Լիոնից», որի սանն է հանդիսանում ու որի կազմում հանդես է եկել կարիերայի սկզբում: Ավարտված մրցաշրջանում նա Իսպանիայի առաջնության 13 հանդիպման է մասնակցել: