ԱՄԷ-ի տիեզերական զոնդը Մարսից դիսկրետ բեւեռափայլի պատկերներ է ուղարկել
Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Մարս արձակած Hope հետազոտական սարքը ուղարկել է Կարմիր մոլորակի՝ գիշերային մթնոլորտում դիսկրետ բեւեռափայլի լուսանկարներ: Գիտության համար արժեքավոր պատկերները կօգնեն գիտնականներին ուսումնասիրել արեւային ճառագայթման, մագնիսական բեւեռների եւ չորրորդ մոլորակի մթնոլորտի փոխազդեցությունը:
Մարսի մթնոլորտում երեք տեսակի բեւեռափայլեր են լինում՝ ցրված, պրոտոնային եւ դիսկրետ: Մարսի վրա բեւեռափայլը անզեն աչքով հնարավոր չէ տեսնել. դիտարկումների համար հատուկ սարքավորումներ են անհրաժեշտ: Նախկինում հետազոտողները կարողանում էին մանրամասն լուսանկարել միայն պրոտոնային բեւեռափայլը:
Այժմ արաբական տիեզերական զոնդի շնորհիվ իրավիճակը շտկվել է: Hope սարքը պտտվում է Մարսի շուրջ եզակի էլիպսաձեւ ուղեծրով, ուստի այն կարող է յուրաքանչյուր հիսունհինգ ժամը մեկ ուսումնասիրել մոլորակի գիշերային կողմը:
«Սրանք գիտության պատմության մեջ Մարսի մթնոլորտում դիսկրետ բեւեռափայլի առաջին կադրերն են: Դրանք շատ կարեւոր են Կարմիր մոլորակի մագնիտոսֆերայի եւ մթնոլորտի տարբեր ասպեկտները հասկանալու համար», - ասել է նախգծի գիտական ղեկավար Հեսա Ալ Մատրուշին: