Ոստիկանները թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Մեքենայում գտել են կրակող ինքնաշեն սարք և գաղտնի դանակով ձեռնափայտ
Ոստիկանության ՔՈ ԹԱՇԴՊ վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Խորենացու փողոցում հայտնաբերեցին և, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին երկու տղամարդու։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեցին թմրամիջոցի նմանվող զանգվածներ, որոնք, ըստ նրա՝ մեթամֆետամին ու սուբուտեքս են: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին կրակող ինքնաշեն սարք և գաղտնի դանակով ձեռնափայտ։
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ: 50-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: