Վիրահատական միջամտություն է տեղի ունեցել․ Արամ Վարդևանյանը՝ Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին
Երեկ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանը բժշկական միջամտության է ենթարկվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Վիրահատական միջամտություն է տեղի ունեցել սրտի վիճակի՝ ստենտերի ուսումնասիրման նպատակով, ընդհուպ, մինչև անեսթեզիայի միջոցով է դա արվել», - ասաց նա և նշեց, որ այս առողջական վիճակի զարգացումները հաջորդել է հունիսի 23-ի կալանավորման որոշմանը։
«Ես հույս ունեմ, որ որոշակի սահմաններ կան, որ իրավապահպանները չեն անցնի։ Չեմ կարծում, որ առողջական վիճակի քայքայումն է ելակետը որևէ իրավապահ մարմնի»,–ասաց նա։
Հիշեցնենք՝ հատուկ քննչական ծառայությունը որոշում էր կայացրել Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննիչը որոշում էր կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։ Նշենք նաև, որ Հատուկ քննչական ծառայությանը երեկ ներկայացվել է ԱԺ 7 պատգամավորների և բժշկական ոլորտում հանրային մեծ վստահություն վայելող թվով 3 բժիշկներ: Նշված միջնորդությունը հասցեագրված է եղել վարույթն իրականացնող մարմնին: