Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու

Ինչու ընտրություններից առաջ ԿԲ-ն որոշեց վերանայել տնտեսական աճի կանխատեսումը և բարձրացնել 3,3 անգամով. 168.am

Ընտրությունների նախօրյակին Կենտրոնական բանկը վերանայեց Հայաստանի տնտեսության աճի նախորդ կանխատեսումը։ Վերանայեց ու կտրուկ բարձրացրեց։

Թե սա ինչքանո՞վ էր կապված ընտրություններից առաջ իշխանություններին բարոյական աջակցություն ցույց տալու հետ, թողնենք մի կողմ։ Սակայն այն, որ նախորդ կանխատեսումից կարճ ժամանակ անց Կենտրոնական բանկը կտրուկ փոխեց իր գնահատականը, մտորելու տեղիք է տալիս։ Հատկապես այն բանից հետո, երբ նախորդ անգամ նվազեցրել էր տնտեսական աճի կանխատեսումը։

Ընդամենը 3 ամիս առաջ ԿԲ-ն բոլորովին այլ գնահատականներ էր ներկայացնում տնտեսության զարգացումների վերաբերյալ։ Կարծում էր, որ տնտեսության զարգացումներն ավելի վատ են, քան նախկինում կանխատեսվում էր։ Ըստ այդմ էլ, վերանայեց և տնտեսական աճի իր սպասումները նվազեցրեց։ Սակայն ընտրություններից առաջ որոշեց այն փոխել, այս անգամ՝ հակառակ ուղղությամբ։

Տարվա սկզբին նախ 2-ից իջեցրեց 1,4 տոկոսի։ Այսինքն՝ նվազեցրեց 0,6 տոկոսային կետով։ Հետո 1,4-ը դարձրեց 4,6 տոկոս կամ բարձրացրեց 3,2 տոկոսային կետով։

Այն, որ Կենտրոնական բանկի կանխատեսումները կարող են փոփոխություն կրել, նորմալ է։ Նույնիսկ միջազգային հայտնի ֆինանսական կառույցները հաճախ վերանայում են իրենց կանխատեսումները։ Սակայն նորմալ չէ, որ կարճ ժամանակահատվածի կտրվածքով դրանք կարող են այսպիսի կտրուկ վայրիվերումների ենթարկվել։ Սա խոսում է կանխատեսման որակի մասին, և դա նշանակում է, որ ԿԲ–ն չի կարողացել պատշաճ գնահատել տեղի ունեցող արտաքին ու ներքին տնտեսական պրոցեսները։

Այս ամենը գուցե ինչ-որ տեղ ընկալելի կլիներ, եթե մինչ այդ ԿԲ-ն նվազեցրած չլիներ տնտեսական աճի կանխատեսումը։ Բայց համարել էր, որ տնտեսական իրավիճակը վատանում է։ Այնինչ հետո պարզել է, որ հակառակն է։

Սա անվստահության խնդիր է առաջացնում, ինչը չի բխում այդ կառույցի շահերից։ Որպես արդարացում՝ կարող է համարվել ճգնաժամային իրավիճակը, բայց անգամ ճգնաժամի պայմաններում կարճ ժամանակահատվածների կտրվածքով այդպիսի մեծ շեղումներ կանխատեսումներում սովորաբար չեն լինում։

Տնտեսական աճի սպասումները 1,4 տոկոսից ընդհուպ 4,6 տոկոսի բարձրացնելը Կենտրոնական բանկը փորձել է հիմնավորել 2 հիմնական գործոնով՝ հանքահումքային ապրանքների թանկացմամբ և զբոսաշրջության ոլորտում նկատվող տեղաշարժերով։

«2021թ. համար կանխատեսում ենք 4,6 տոկոս տնտեսական աճ՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների աճով, այն 1,2-ից վերանայվել է 6,1 տոկոս, արդյունաբերության աճը 0,7 տոկոսից վերանայվել է 4,5 տոկոս»,- ասում է ԿԲ նախագահը։
Ըստ նրա, արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է հանքահումքային ապրանքների գների բարձր մակարդակով, նաև արտահանման և արդյունահանման ծավալների ավելացմամբ: Ծառայությունների ցուցանիշի վերանայումը զբոսաշրջության ոլորտում նկատվող ակտիվացման արդյունք է։

«Արտաքին հատվածից էլ որոշակի ազդակներ ենք ստանում, որ տարին ավելի դրական է, քան նախկինում կանխատեսում էինք: Մասնավոր սպառման դրական փոփոխություն ենք ակնկալում տարվա մեջ, մինչդեռ մասնավոր ներդրումները շարունակում են թույլ մնալ»,- կարծում է ԿԲ նախագահը:

Այն, որ հանքահումքային ապրանքների թանկացումը, ինչպես նաև արդյունահանման ծավալների ավելացումն էական դեր ունեն արդյունաբերության ոլորտի ցուցանիշների վրա, այդպես է։ Այդ դերը միշտ էլ եղել է, բայց այս տարի ավելի է մեծացել։ Զարմանալի չէ, որ դա արդյունաբերության այն հատվածն է, որտեղ, ի տարբերություն մշակող ճյուղի, աճ ունենք։ Այդ աճի գործում մեծ է հատկապես պղնձի գների բարձրացումը։ Մի պահ այն հասել էր տոննայի հաշվով ընդհուպ 10,6 հազար դոլարի՝ կապված զարգացող երկրների տնտեսությունների ակտիվացման և պահանջարկի բարձրացման հետ։

Սակայն վերջին շրջանում պղնձի գինը նվազման միտում է դրսևորում։ Հիմա այն տատանվում է 9,3-9,4 հազար դոլարի սահմաններում։

Մեկ ամսում պղինձն էժանացել է գրեթե 13 տոկոսով։ Իհարկե, սա ևս լավ գին է մեր տնտեսության համար։ Բայց դժվար է ասել, թե այն ինչքան կպահպանվի այդպիսի բարձր մակարդակում։

Ընդերքի շահագործման ծավալների ավելացման և պղնձի գների բարձրացման հաշվին տարեսկզբի 4 ամիսներին ունեցել ենք արդյունաբերության 1 տոկոսից ցածր աճ։ Եթե այդ գործոնները չլինեին, աճ բացարձակ չէինք ունենա։

Ինչ մնում է զբոսաշրջությանը, ապա, անշուշտ, այստեղ որոշակի դրական սպասումներ կան՝ կապված համավարակի նահանջելու հետ։ Թեև առաջին կիսամյակի արդյունքներով, դեռևս չենք հասնի նախորդ տարվա մակարդակին։

Այս 2 գործոնի հիման վրա էլ Կենտրոնական բանկը որոշել է շրջադարձային վերանայում կատարել իր նախորդ կանխատեսման մեջ և տնտեսական աճի սպասումը բարձրացնել 3,3 անգամով։ Այդպիսի մեծ շեղում սովորաբար միշտ չէ, որ հանդիպում է, բայց ԿԲ-ն որոշել է գնալ դրան։ Հուսանք, որ ոչ քաղաքական նպատակներով։

Հիշեցնենք, որ առաջին եռամսյակի արդյունքներով, Հայաստանում արձանագրվել է 3,3 տոկոս տնտեսական անկում։

Չորս ամիսների տվյալներով՝ ունենք ակտիվության 2,6 տոկոսանոց աճ, բայց այն դեռ տնտեսական աճ չէ։ Նախորդ տարվա ապրիլ-մայիսի համատարած սահմանափակումներից հետո, բնականաբար, այս տարվա այդ ամիսներին ցուցանիշների որոշակի բարելավում կլինի։ Սակայն դա չի նշանակում, որ նույնը տեղի կունենա նաև հետագայում։ Չնայած համաշխարհային տնտեսությունն աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամից, այնուհանդերձ մեր տնտեսության խնդիրները կապված չեն միայն համավարակի հետ։ Համավարակից բացի՝ դրանք կրում են բազմաթիվ այլ ազդեցություններ, որոնց բախվել ենք ճգնաժամից առաջ ու հետո։

Պատահական չէ, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, մասնավորապես՝ Համաշխարհային բանկն ավելի զգուշավոր կանխատեսում ունի Հայաստանի այս տարվա տնտեսական աճի նկատմամբ։ Վերջին անգամ թեև ՀԲ-ն բարձրացրեց աճի ակնկալիքը, բայց բավարարվեց այն թարմացնել ընդամենը 0,3 տոկոսային կետով։

Ի տարբերություն մեր Կենտրոնական բանկի, Համաշխարհային բանկն այս տարվա համար սպասում է 3,4 տոկոս տնտեսական աճ։ Այն 2,2 տոկոսով զիջում է կանխատեսվող համաշխարհային տնտեսական աճին։

դիտվել է 133 անգամ
Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու
Ամենաընթերցվածը
website by Sargssyan