Բաթում թռչող ինքնաթիռում տեղի է ունեցել ապահերմետիկացում (տեսանյութ)
SkyUp ավիաընկերության Կիև-Բաթում չվերթն իրականացնող ինքնաթիռում տեղի է ունեցել ապահերմետիկացում, որի պատճառով բացվել են թթվածնային դիմակները, հայտնում է Korrespondent.net լրատվականը։
Ինքնաթիռի թռիչքից 20 րոպե անց սրահում ծխի հոտ է տարածվել և բացվել են թթվածնի դիմակները։ Ինքնաթիռն անմիջապես վերադարձել է Բորիսպոլի օդանավակայան։
Ավիաընկերությունը հայտնել է, որ միջադեպի պատճառները պարզվում են։
Ինքնաթիռի ուղևորներից մեկը նկարահանել է սրահում առկա իրարանցումը։