Ֆիլիպիններում մաքսավորներն էքսկավատորով ոչնչացրել են երկիր ապօրինի բերված 21 սուպերքար (տեսանյութ)
Ֆիլիպինների մաքսավորները ոչնչացրել են պրեմիում դասի մեքենաների խմբաքանակը, որոնք երկիր էին բերվել անօրինական ճանապարհով: Համապատասխան տեսանյութը տեղադրվել է երկրի մաքսային ծառայության յութուբյան էջում:
Հոլովակին կից նշվում է, որ հունիսի 18-ին Մանիլա և Կագայան դե Օրո քաղաքներում ոչնչացվել է 21 մեքենա:
էքսկավատորը նախ ջարդուփշուր է արել մեքենաները, որոնց թվում հազվագյուտ մոդելներ են եղել, իսկ հետո աշխատանքային շերեփով ճեղքել տանիքները:
Լրատվամիջոցների համաձայն՝ այս դաժան տեսարանի նախաձեռնողը Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն է:
Նախկինում երկիր ապօրինի բերված մեքենաները վաճառում էին աճուրդներում, սակայն հետագայում պարզ դարձավ, որ դրանք հիմնականում գնում էին քրեական աշխարհի ներկայացուցիչները, ինչից հետո էլ իշխանություններն արգելել են նման միջոցառումները: