Չարչյանի կալանավորումն ուժի ցուցադրություն է, ուզում է ասել՝ ով ծպտուն հանի, էս օրը կընկնի. Տարոն Տոնոյան (տեսանյութ)
Մենք հույս ունեինք, որ ընտրությունները հանդարտություն և խաղաղություն կբերեն ժողովրդին, կլուծվի քաղաքական ճգնաժամը, համերաշխության մթնոլորտ կտիրի ՀՀ-ում, բայց ցավոք պիտի արձանագրենք, որ մեր գահավիժումը, մեր անկումը շարունակվում է և իշխանությունը ծրագրավորված գնում են այս ճանապարհով:
Այս մասին երեկ դատախազության դիմաց ի աջակցություն բժիշկ Արմեն Չարչյանի բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ , բժիշկ Տարոն Տոնոյանը:
«Մենք այստեղ ենք հավաքվել արդարադություն իրականացնելու պահանջով: Սա ուժի ցուցադրություն է և ուզում է ասել, որ ով ծպտուն հանի, էս օրը կընկնի, չենք լռելու, մենք այստեղ հավաքված ենք հանուն ՀՀ-ի և հանուն մեր վաղվա օրվա»,-ասաց Տոնոյանը և հավելեց, որ սա հերթական շոուն է, որը ձախողելու են, սակայն այս ընթացքում երկիրն է տուժելու:
Մանրամասները՝ տեսանյութում։