Զելենսկին չի բացառում, որ բանակցությունների տապալման արդյունքում ստիպված կլինեն Դոնբասից բաժանող պատ կառուցել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի բացառում, որ բանակցությունների տապալման արդյունքում ստիպված կլինեն Դոնբասից բաժանող պատ կառուցել, ТАСС-ի փոխանցմամբ՝ նա այս մասին հայտարարել է «VIP с Натальей Мосейчук» հաղորդմանը տված հարցազրույցում:
«Եթե մեզ չհաջողվի ԱՄՆ-ի, Ռուսաստանի, առանձին Եվրոպայի հետ կամ նորմանդական ձևաչափում այլընտրանքային պայմանավորվածություններ ձեռք բերել, ապա «պատ» կառուցելու հարցը քվեարկությամբ կորոշի Ուկրաինայի ժողովուրդը: Կլինի Դոնբասում թե այլ տեղում պատի կառուցումը՝ դա պոպուլյար չէ, պոպուլիստական չէ, դա բարդ հարց կլինի, եթե մենք հասնենք դրան, ապա կուզեմ՝ ժողովուրդը գիտակցի, որ դա երկար տարիներ չի տևելու»,- ասել է Զելենսկին:
Զելենսկին ասել է, որ իրենց ուղում են վերադարձնել մարդկանց ու տարածքները:
«Պատի հարցը պարզապես արտահայտություն չէ, կամ միայն Ուկրաինայի կողմից ինչ-որ բանի կառուցման մասին չէ: Դա նշանակելու է հարաբերությունների և բոլոր կոմունիկացիաների լիակատար սառեցում: Հարցն այն է, թե ինչ անել այն մարդկանց հետ, որոնք այնտեղ են ապրում, ինչ անել այդ ձեռնարկությունների հետ, ինչ անել Դոնբաս ջուր մատակարարելու հարցում՝ ի՞նչ, տուր չտա՞նք նրանց»,- հավելել է Զելենսկին: