Կորոնավիրուսի «Դելտա» հարուցիչը վարակի նախնական՝ «SARS-CoV-2» տեսակից երկու անգամ ավելի վարակիչ է. մեկ անձը կարող է մինչև 8 մարդու վարակել. ԱՀԿ
Կորոնավիրուսի «Դելտա» հարուցիչը վարակի նախնական՝ «SARS-CoV-2» տեսակից երկու անգամ ավելի վարակիչ է, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայնտել է ԱՀԿ գիտաշխատող Սումիա Սվամինատանը:
Նա նշել է, որ սկզբնապես Հնդկաստանում հայտնաբերված այս հարուցիչով վարակման դեպքեր են գրանցվել արդեն 85 երկրում:
«Հաշվի առնելով «Դելտա» հարուցիչի տարածման՝ վարակի մնացած տեսակների համեմատ մեծ արագությունը, այն կարող է բոլոր հարուցիչների շարքում «առաջատար» դառնալ»,- նշել է ԱՀԿ գիտաշխատողը:
ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ այս հարուցիչը երկու անգամ ավելի հեշտ է փոխանցվում, քան մյուսները, այդ իսկ պատճառով էլ մեկ վարակիրը կարող է ոչ թե երկու, այլ չորս, վեց, անգամ՝ 8 մարդու վարակել:
«Ներկայում կիրառվող պատվաստանյութերի մեծամասնությունը արդյունավետ է հիվանդության ծանր ընթացքը կանխելու տեսանկյունից: Այս հարուցիչը մուտացիայի է ենթարկվել, և մտավախություն կա, որ այն առավել մահացու կարող է դառնալ: Բայց լավ նորությունն այն է, որ աշխարհում դեռևս վարակման քիչ դեպքեր են հայտնաբերվել»,- նշել է ԱՀԿ ներկայացուցիչը: