Չեխիայի հարավ-արևելքում տորնադոյի հետևանքով շուրջ 150 մարդ է տուժել
Չեխիայի հարավ-արևելքում տորնադոյի հետևանքով շուրջ 150 մարդ է տուժել, ТАСС-ի փոխանցմամբ՝ երկրի փրկարար ծառայության ղեկավար Հեդվիդ Կրոպչակովը:
Տորնադոյի հետևանքով յոթ բնակավայր է տուժել Հարավմորավական մարզում: Տների փլատակների տակ մարդիկ են մնացել, ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:
Չեխիայի առաջին փոխվարչապետ և ՆԳ նախարար Յան Համաչեկը հայտնել է, որ տորնադոյի ավերածությունները վերացնելու նպատակով, գուցե, անհրաժեշտ լինեն ներգրավել նաեւ բանակայի ստորաբաժանումներ: