Honda-ն ներկայացրել է Civic նոր հեչբեքը
Honda ընկերությունը ներկայացրել է Civic նոր հեչբեքը, գրում է Autonews-ը:
Մեքենան կարտադրվի ԱՄՆ Ինդիանա նահանգի Գրինսբուրգ քաղաքում:
Այս պահին Honda-ն ցուցադրել է մեքենաները ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի համար, սակայն ավելի ուշ կցուցադրի եվրոպական մոդիֆիկացիան:
Civic հեչբեքը խիստ չի տարբերվում նույնանուն սեդանից: Ուղեբեռի ծավալը կազմում է 452 լիտր:
Վարորդի համար հասանելի է 12 դինամիկներով Bose աուդիոհամակարգ, անլար լիցքավորում սմարթֆոնի համար:
Մեքենայի համար բազային շարժիչ է դարձել 2,0-լիտրանոց բենզինային ագրեգատը՝ 160 ձիաուժ հզորությամբ: