Հս․ Կորեայում «զանգերի միջոցով արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու» համար 10 մարդ հրապարակավ մահապատժի է ենթարկվել․ Mirror
Հյուսիսային Կորեան հրապարակավ մահապատժի է ենթարկել առնվազն 10 մարդու, որոնք մեղադրվում են արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու նպատակով չինական բջջային ցանցերից օգտվելու համար, գրում է Mirror-ը։
Ինչպես մանրամասնում է պարբերականը, երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերջին ամիսներին ավելի է խստացրել հարևան երկրների բջջային ցանցերից օգտվելու արգելքը, որի նպատակը «հյուսիսկորեացիներին արտաքին աշխարհից մեկուսացնելն է»։
Նշվում է, որ վերջին երեք շաբաթների ընթացքում չինական բջջային ցանցերից այլ երկրներ զանգեր կատարելու, դրամական փոխանցումներ իրականացնելու և ստանալու, Հարավային Կորեայում կապեր ունենալու համար ձերբակալվել են 150 հյուսիսկորեացիներ, նրանցից 10-ը՝ հինգը՝ Ռյանգան նահանգում և մյուս հինգը՝ Համգեն նահանգում, հրապարակային մահապատժի են ենթարկվել։
Պարբերականը հայտնում է, որ Հյուսիսային Կորեայում պետական անվտանգության աշխատակիցները սովորաբար գաղտնալսում են հեռախոսային խոսակցությունները, այդ պատճառով էլ Չինաստանի հետ սահմանին երկրի բնակիչները գաղտնի զանգերի համար երբեմն օգտվում են չինական բջջային ցանցերից։